Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր նախագահ դառնալուց հետո լեհ զբոսաշրջիկները կկարողանան ԱՄՆ այցելել առանց վիզաներ ստանալու, հայտնում է Pola Radio-ն:
«Ես Թրամփին ասացի, որ վիզայի հարցը մեզ անհանգստացնում է երկար տարիներ: Թրամփն ինձ ասաց, որ երբ նա դառնա նախագահ, դա կլուծի»,- հայտարարել է լեհ-ամերիկյան կոնգրեսի ղեկավար Ֆրանկ Սպուլան:
Միաժամանակ, Չիկագոյում Լեհաստանի դեսպան Պետր Յանիցկին ասել է՝ «Թրամփը հայտարարել է, որ նա այդ հարցը կկարգավորի նախագահության առաջին շաբաթներում»:
Լեհաստանը հանդիսանում է Եվրամիության 5 երկրներից մեկը, որի քաղաքացիներից պահանջվում է ԱՄՆ վիզա: