Երկար և առողջ ապրելու համար հարկավոր է ընդունել ճապոնացիների փորձը, որովհետև նրանց կենսակերպը ճանաչվել է ամենաառողջը, հայտնում է newsyou.info-ն:
Ճապոնիայում կյանքի միջին տևողությունը 82․5 տարի է, իսկ ճարպակալությամբ տառապողների թիվը նվազագույնն է՝ 3․5%: Կրծքագեղձի, շականակագեղձի քաղցկեղ և սրտանոթային հիվանդութուններ ունեցող մարդկանց թիվը այնտեղ նույնպես նշանակալիորեն ցածր է, քան այլ զարգացած երկրներում:
Փորձագետ Քրեյգ Ուիլքոքսի խոսքերով՝ «Ճապոնիայում մարդիկ խնջույքն ավարտում են կանաչ թեյով կամ մրգերով, այլ ոչ թե թխվածքով: Եվ Ճապոնիայում դեսերտի չափաբաժինը նույնպես շատ ավելի քիչ է, քան Արևմուտքում»:
Ճապոնացիները նաև քիչ են օգտագործում ճարպոտ սնունդ: Նրանք ավելի շատ օգտագործում են ծովային ջրիմուռներ, որոնք հարուստ են հակաօքսիդանտներով:
Փորձագետների կարծիքով՝ մեծ դեր է խաղում նաև ոտքով շատ քայլելու ճապոնացիների սովորույթը, ինչպես նաև մարտարվեստներով զբաղվելը: