Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Նուրի Շահինը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ գերմանական ակումբից:
«Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հասկացրել է Շահինին, որ նա չի մտնում իր ծրագրերի մեջ և տեղ չունի դորտմունդյան թիմում:
Նշենք, որ Բունդեսլիգայի առաջին 5 տուրերի շրջանակներում կայացած հանդիպումներում Նուրի Շահինը չի ընդգրկվել «Բորուսիա»-ի հայտացուցակում: