Իտալական «Ռոմա»-ի և Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը խոսել է Իտալիայի առաջնության շրջանակներում կայանալիք Միլանի «Ինտեր»-ի հետ հանդիպման մասին:
««Ինտեր»-ին հաղթելու համար պետք է կարողանանք կանգնեցնել նրանց արագ գրոհները: Պետք է վերահսկողության տակ պահենք «Ինտեր»-ի առաջատարին՝ Իկարդիին:
«Ինտեր»-ը նոր գլխավոր մարզիչ ունի, ում գլխավորությամբ նոր թիմ է կերտվում», – ասել է Նայնգոլանը: