Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստներ Ալվարո Մորատան և Լուկա Մոդրիչն ապաքինվել են վնասվածքից և կարող են դաշտ վերադառնալ:
Նշվում է, որ Մորատան ու Մոդրիչը կլինեն «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի տրամադրության տակ արդեն Լա Լիգայի առաջիկա տուրի՝ «Էյբար»-ի հետ խաղում:
Ինչ վերաբերվում է «Ռեալ»-ի վնասվածք ունեցող մյուս ֆուտբոլիստին՝ Մարսելոյին, ապա նա շարունակում է ապաքինվել մկանային վնասվածքից: