Բրիտանացի բժիշկները հայտնաբերել են, որ միջին հաշվով յուրաքանչյուր 10-րդ ՄԻԱՎ-ով վարակված երեխան չի հիվանդանում ՁԻԱՀ-ով, հայտնում է BBC-ն:
Օքսֆորդի համալսարանի բժիշկների հետազոտությունը ցույց է տվել, որ այդպիսի երեխաների իմունային համակարգը չի արձագանքում վիրուսին:
Որպես կանոն, ՄԻԱՎ-ով վարակված երեխաների 60%-ը, եթե չի ստանում հակառետրովիրուսային թերապիա, մահանում է 2․5 տարի հետո: Ընդ որում, նույն վիրուսով վարակված կապիկները մնում են կենդանի:
Բժիշկները հայտնաբերել են, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխաների 10%-ի իմունային համակարգը իրեն շատ նման է պահում նույն վիրուսով վարակված կապիկների 40 տեսակի իմունային համակարգին:
Այդ հայտնագործությունը կարող է հանդիսանալ ՄԻԱՎ-ի դեմ պայքարելու համար նոր իմունային թերապիա մշակելու սկիզբ: