Անծանոթ տղամարդը Փարիզի Apple Store-ում ավերածություն է կազմակերպել: Ֆրանսիացին պողպատյա գնդով ոչնչացրել է ամենաքիչը 12 սարք՝ ավելի քան 10 iPhone և MacBook, հայտնում է The Next Web-ը:
Թե հատկապես ինչն է այդպես կատաղեցրել տղամարդուն, մնում է անհայտ: Ականատեսները միջադեպը տեսանկարահանել են, որը հետագայում հրապարակվել է համացանցում: Շուտով տեղում հայտնվել է պահակությունը և աղմկարար գնորդին դուրս է բերել խանութից: Իր արարքի համար տղամարդը ձերբակալվել է: