Վիեննայում տեղի է ունենում բողոքի ակցիա Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունների դեմ, հայտնում է RIA Novosti-ն: Ցույցին մասնակցում է շուրջ 80 մարդ Սիրիայի դրոշներով, որոնց վրա գրված է «Ազատություն»:
Ցույցի մասնակիցները բղավում են Սիրիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի իշխանությունների դեմ կարգախոսներ, հիմնականում արաբերեն, ինչպես նաև գերմաներեն և ռուսերեն լեզուներով: