Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաց պատրիարք Իլյա 2-րդն իր նստավայրում ընդունել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին և նրան անվանել «սիրելի եղբայր»:
Հռոմի պապը Պատրիարքարան է ժամանել նախագահի նստավայրից: Հանդիպման ժամանակ Իլյա 2-րդը հայտարարել է. «Սիրելի՛ եղբայր Ֆրանցիսկոս, ես ուրախ եմ, որ ժամանել եք Վրաստան և դրանով իսկ շարունակում եք այն բազմադարյա ավանդույթը, որի հիմքերը գցվել են 1-ին դարում: 20 դար մենք ապրել ենք եղբայրական սիրո պայմաններում և կշարունակենք ապրել»:
Վրաց պատրիարքը նաև ընդգծել է, որ Վրաստանի ու Վատիկանի հարաբերություններում եղել են բազմաթիվ խնդիրներ. «Պետք է նշեմ, որ այդ խնդիրները հաղթահարված են Տիրոջ օրհնությամբ»: