Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը նավթային նոր պայմանագրերը կներկայացնի հոկտեմբերին, որոնք կհստակեցնեն երկրում ռուսական ընկերությունների աշխատանքը:
Նովակը հավելել է, որ այդ հարցը քննարկել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Նամդր Բիժան Զանգանեհի հետ՝ նշելով, որ նավթային նոր պայմանագրերը մասնավորապես առնչվելու են ռուսական «Լուկօյլ», «Զառուբեժնեֆտ» նավթային ընկերություններին. «Ես կարծում եմ, որ դրանց շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերին»: