Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրե Շյուրլեն վնասվածքի պատճառով բաց կթողնի իր թիմի առաջիկա մի քանի հանդիպումները:
Bild-ի հաղորդմամբ՝ Շյուրլեն «Ռեալ»-ի դեմ խաղում ստացած ծնկի վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից շուրջ 2 շաբաթով:
Այսպիսով, գերմանացի կիսապաշտպանը բաց կթողնի Բունդեսլիգայի շրջանակներում կայանալիք «Բայեր»-ի և «Հերտա»-ի հետ հանդիպումները: