Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թբիլիսիում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Վրաստանը՝ շնորհիվ բազմադարյա պատմության ու արժեքների, կամուրջ է Եվրոպայի ու Ասիայի միջև և առանձնահատուկ տեղ է զբաղեցնում եվրոպական քաղաքակրթության մեջ:
Թբիլիսիում Հռոմի պապն առաջինն այցելել է Վրաստանի նախագահի պալատ. «Ձեր հայրենիքի բազմադարյա պատմությունը՝ մշակույթով, լեզվով, որը դրսևորվում է ավանդական արժեքներով, ձեր երկրին հատուկ և արդյունավետ տեղ է հատկացնում եվրոպական քաղաքակրթությունում:
Ելնելով ձեր աշխարհագրական դիրքից՝ Վրաստանն իրենից ներկայացնում է Եվրոպայի ու Ասիայի միջև յուրատեսակ բնական կամուրջ, որը դարերի ընթացքում հնարավորություն է տվել ինչպես տարբեր աշխարհների առևտրային հարաբերությունների, այնպես էլ երկխոսության, կարծիքների ու փորձի փոխանակման համար»:
Հռոմի պապը հրավերի համար շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին: