Friday, 29 03 2024
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան

Սերժ Սարգսյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության համալսարանի հայազգի ռեկտորին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն սեպտեմբերի 30-ին ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանին:

Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ մեծ հպարտություն է, որ բարեկամ Ուրուգվայի կարևորագույն կրթական հաստատություններից մեկը ղեկավարում է մեր հայրենակիցը, ով նաև իր տեսանելի ավանդն է ներդրել այդ երկրի կրթական համակարգի զարգացման գործում և մեծ հարգանք է վայելում Ուրուգվայում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել կրթության ոլորտում հայ-ուրուգվայական համագործակցությունը զարգացնելու հնարավորությունների և հեռանկարի մասին: Խոսելով Ռոբերտո Մարկարյանի այցի շրջանակներում Երևանի պետական համալսարանի և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության համալսարանի միջև հոկտեմբերի 3-ին ստորագրվելիք համագործակցության համաձայնագրի մասին՝ ՀՀ Նախագահը և Ուրուգվայի Ա րևելյան համալսարանի ռեկտորը երկուստեք կարևորել են Հայաստանի և Ուրուգվայի միջև կրթական ոլորտում ձևավորվող արդյունավետ համագործակցությունը, հույս հայտնելով, որ այն խթան կհանդիսանա երկու երկրների կրթական համակարգերի հետագա փոխգործակցության և փոխանակման ծրագրերի համար:
Անդրադառնալով փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերություններին՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ միջպետական կապերի սերտացման և երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ակտիվացման գործում մեծապես կարևոր է Ուրուգվայի հայ համայնքի դերը:

Նախագահը ջերմությամբ է հիշել 2014թ. հուլիսին Ուրուգվայ կատարած իր այցը և երկրի բարձր ղեկավարության հետ ունեցած հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում և բարձր է գնահատում Ուրուգվայի կողմից ավելի քան 50 տարի առաջ Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչելու փաստը և շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի կառավարությանն ու ժողովրդին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Ուրուգվայում պետական մակարդակով նշելու համար:

Ռեկտոր Ռոբերտո Մարկարյանը նշել է, թե հետաքրքրված է նաև Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման մեթոդով և ցանկություն ունի հայկական փորձը կիրառել Ուրուգվայի դպրոցներում, որի նպատակով վաղը Ծաղկաձորում կայանալիք միջազգային կոնֆերանսի շրջանակներում հանդիպում է ունենալու հայ շախմատիստների հետ:

ՀՀ Նախագահը և ռեկտոր Ռոբերտո Մարկարյանը մտքեր են փոխանակել նաև համահայկական նշանակություն ունեցող հարցերի շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում