Friday, 19 04 2024
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են

Ազգային ժողովում կան թվով 16 դոլարային միլիոնատերեր. Ծառուկյանը կրկին առաջին տեղում է. «ԱԺ մոնիտորինգ»

ՀՀ ԱԺ բոլոր 131 պատգամավորների դրամական միջոցները 2015 թվականին կազմել է շուրջ 90 մլն դոլար: Ազգային ժողովում կան 16 դոլարային միլոնատերեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ մոնիտորինգ ծրագրի փորձագետ Բաբկեն Թունյանը:

Այսպիսով, 2015թ. վերջին շատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորների ցանկում առաջին տեղում է Գագիկ Ծառուկյանը, նա հայտարարագրել է 16,6 մլրդ դրամ, որը համարժեք է 34,3 մլն ԱՄՆ դոլարի, ընդ որում Գագիկ Ծառուկյանի դրամական միջոցները 2015-ին կտրուկ պակասել են մոտավորապես 100 մլն դոլարով, միևնույն ժամանակ աճել են նրա կողմից ձեռքբերված արժեթղթերը:

Երկրոդ տեղում է Սամվել Ալեքսանյանը նշված ժամանակահատվածում նա հայտարարագրել է 8,8 մլն դոլարի համարժեք դրամական միջոցներ: Ըստ ԱԺ մոնիտորինգ ծրագրի՝ պատգամավորի կնոջ դրամական միջոցներն ավելի շատ են:

Երրորդ տեղում պատգամավոր Գրիգորի Մարգարյանն է. նա հայտարարագրել է 5,1 մլն դոլար համարժեք դրամ:

Բաբկեն Թունյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ Ազգային ժողովում կան 16 դոլարային միլոնատերեր. «Նկատի ունենք միայն դրամական միջոցները, փողերը, որոնք պահվում են բանկային հաշիվներին, դոշակի տակ կամ սեյֆում:

2015թ. եկամուտների մասով էլ Գագիկ Ծառուկյանը զբաղեցնում է առաջին հորիզոնականը, նա ունեցել է 6.3 մլրդ դրամ եկամուտ, երկրորդ տեղում է Աշոտ Արսենյանը՝ 6 մլրդ դրամ, այդ ցանկում են նաև պատգամավորներ Գուրգեն Արսենյանը, Արկադի Համբարձումյանը, Մհեր Սեդրակյանը, Արայիկ Գրիգորյանը, իսկ տասնյակը եզրափակում է Մանվել Գրիգորյանը, ով ունեցել է 157.3 մլն դրամի եկամուտ:

Այսպիսով՝ ԱԺ բոլոր 131 պատգամավորները միասին 2015թ. վերջին ունեցել են 12,5 մլրդ դրամ, 47,7 մլն դոլար և 15,3 մլն եվրո, կան պատգամավորներ ովքեր հայտարարագրել են ռուսական ռուբլի և շվեցարական ֆրանկ, բայց դա չնչին տոկոս է կազմում:

ՀՀ ԱԺ բոլոր 131 պատգամավորների դրամական միջոցները 2015 թվականին կազմել է շուրջ 90 մլն դոլար, պատգամավորների կողմից դրամական միջոցների հայտարարագրված թիվը նվազել է, ընդ որում այդ թվի նվազումը պայմանավորված է հենց Գագիկ Ծառուկյանի դրամական միջոցների նվազմամբ, քանի որ նրա դրամական միջոցները ընդհանուր թվի 30 տոկոսն է կազմում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում