Հալեպի հայաշատ Վիլլաներ թաղամասում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով վիրավորված Միրեյ Հինտոյանը կյանքը փրկել չի հաջողվել: Ինչպես հայտնում է Հալեպ «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքի էջը, Միրեյի մահվան մասին հայտնել են Հալեպի շտապօգնության ծառայությունից: Միրեյ Հինտոյանը սեպտեմբերի 30 -ի առավոտյան զոհված Արման Հինտոյանի քույրն էր: Զոհվածների թվում են նաև Ծիլա Ճապաղջուրյանը և Յասմիկ Կիրակոսյան-Պերեճիքլյանը:
Ծանր վիրավորվել են Գառնիկ Կարապետյանը և Ծովիկ Գապիքյանը: Թեթև վիրավորվել են Պեթի Լախոյանը-Հինտոյանը, Մովսես Հինտոյանը, Նազար Զարմանյանը և Մարի Կարապետյանը, ով արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: