Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

«Կոկա-Կոլա Երևան Կիսամարաթոն»-ը կունենա չորս վազքուղի

Կոկա-Կոլա Ընկերությունը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ սեպտեմբերի 30-ին ազդարարեցին «Կոկա-Կոլա Երևան Կիսամարաթոն» նախագծի մեկնարկը, որի նպատակն է աջակցել Հայաստանում ակտիվ ապրելակերպի և վազքի մշակույթի զարգացմանը:

«Ուրախ եմ նշել, որ Երևանի կիսամարաթոնը դարձել է կարևոր իրադարձություն. մեր մրցավազքն ընդգրկվել է միջազգային մարաթոնների օրացույցում և տարածաշրջանի ամենամեծ և հայտնի միջոցառումներից է: Նախորդ տարի կիսամարաթոնին 37 երկրից մոտ 1500 վազորդ է մասնակցել: Այս տարի է՛լ ավելի ակտիվ մասնակցություն ենք ակնկալում: Մեզ համար հատկապես կարևոր է տարածել միջոցառումն ամբողջ աշխարհի հայ համայնքի շրջանում, քանի որ մեր հիմնական նպատակներից է Հայաստանում տեղի ունեցող միջոցառումներին սփյուռքի ներգրավվածության խթանումը՝ տարբեր նախաձեռնությունների ու ծրագրերի մշակման ու ներդրման միջոցով»,- ասել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը:

«Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնն» ունի երկու բաղադրիչ. վազքի զարգացման ծրագիր՝ վազորդների համար օգոստոսից մինչև նոյեմբեր կազմակերպվող բաց դասընթացների շարք, և «Կոկա-Կոլա Երևան Կիսամարաթոն» մրցավազքը, որը տեղի կունենա Հոկտեմբերի 16-ին:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովան ընդգծեց հենց այս նախագծին աջակցելու հիմնական շարժառիթները.

««Կոկա-Կոլա Ընկերությունը» մշտապես ուշադրության կենտրոնում է պահում իր սպառողների և այն համայնքների բարեկեցությունը որտեղ գործունեություն ենք ծավալում:Համայնքային բարեկեցությունը, մասնավորապես՝ ակտիվ և առողջ ապրելակերպը, մեր գլոբալ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության առանցքային ուղղություններից է: Մենք ոչ միայն ակտիվորեն աջակցում ենք միջազգային սպորտային միջոցառումների, ինչպիսիք են ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգան, Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և Օլիմպիական խաղերը, այլև ձգտում ենք խրախուսել տեղական սպորտային նախաձեռնությունները: Շատ ուրախ ենք, որ աջակցում ենք այս նախաձեռնությանը: Մի կողմից, այն լիովին համապատասխանում է Հայաստանում ակտիվ ապրելակերպը խթանելու մեր նպատակին, մյուս կողմից՝ «Կոկա-Կոլա Երևան Կիսամարաթոնը» տոնակատարություն է, որը միավորում է բոլորիս և լավ տրամադրություն պարգևում»:

Կիսամարաթոնը բաց է և պրոֆեսիոնալ, և սիրողական վազորդների համար՝ անկախ փորձառության մակարդակից: Այն 4 տարբեր երկարությամբ վազքուղի ունի. 1 կմ՝ նախատեսված 6-12 տարեկան երեխաների համար, ինչպես նաև 5, 10 և 21 կմ երկարությամբ վազքուղիներ: Վերջին տարիներին կիսամարաթոնը դարձել է կարևոր սպորտային միջոցառում՝ ներգրավելով աշխարհի տարբեր ծայրերից բազում մասնակիցների, որոնք գալիս են Հայաստան՝ վազքարշավին իրենց լավագույնս դրսևորելու համար:

«Կոկա-Կոլա Երևան Կիսամարաթոնն» ունի նաև բարեգործական բաղադրիչ. վազքին մասնակցելու են հաշմանդամ վազորդներ, որոնք մրցելու են 5 կմ վազքուղում: Բացի այդ Կիսամարաթոնի մասնակիցները հնարավորություն ունեն աջակցել ընտրված 4 բարեգործական նախագծերին՝ գրանցման հայտերը լրացնելիս առցանց նվիրատվություն կատարելով:

«Կիսամարաթոն նախագծի նպատակն առողջ ապրելակերպը խթանելն է` միաժամանակ հիմք ստեղծելով միջազգային ամենամյա մարաթոնի մեկնարկի համար: Այն այդպիսով նպաստում է մայրաքաղաքում, ինչպես նաև ամբողջ հանրապետությունում մարզական զբոսաշրջության զարգացմանը: Մեզ համար ողջունելի է, որ ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի Կիսամարաթոնի կազմակերպմանն աջակուցում են մասնավոր ընկերություններ՝ իրենց ներդրումն ունենալով այս կարևոր գործում»,- ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը:

Կիսամարաթոնը հմտորեն կազմակերպված միջոցառում է, որը հավաստագրված է միջազգային մարաթոնների ասոցիացիայի կողմից և ունի միջազգային չափանիշներին համապատասխանող վազքուղի:

Բացի «Կոկա-Կոլա Ընկերությունից», «Վերադարձ Հայաստան» հիմնադրամից և Երևանի քաղաքապետարանից, կազմակերպիչների թիմում են Ինեկոբանկը՝ կիսամարաթոնի պաշտոնական բանկը, Tri-Club Yerevan տրիատլոնի ակումբը, Վազորդների հայաստանյան ակումբը, «Փաբլիսիս Արմենիա» գործակալությունը, «ԲԱՐՐԻ» ընկերությունը և «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում