«Բանանց»-ի ֆուտբոլիստներ` Գրիգոր Մակարյանը, Գևորգ Խուլոյանը, Նաիրի Մինասյանը, Ալեքսանդր Հովհաննիսյանը, Հակոբ Հակոբյանն ու Օրբելի Համբարձումյանը հրավիրվել են Հայաստանի երիտասարդական հավաքական:
Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի լրատվության բաժինը:
Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմը հոկտեմբերի 7-ին մրցակցի հարկի տակ հանդիպում կանցկացնի Լյուքսեմբուրգի հավաքականի հետ, իսկ հոկտեմբերի 11-ին կհյուրընկալի Ուելսի ընտրանուն: