Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պարտքը կազմում է 7.6 միլիարդ դոլար: Այդ մասին նշված է Ադրբեջանի ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հրապարակված բյուջետային փաստաթղթերում:
Արտաքին պարտքը կազմում է Ադրբեջանի ՀՆԱ-ի 20 տոկոսը: Հաշվետու ժամանակահատվածում մեկ շնչին բաժին ընկնող երկրի արտաքին պարտքը կազմել է 782.6 դոլար: