Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանի Հանրապետությունը փակ բաժնետիրական ընկերություն չէ. Զարուհի Փոստանջյան

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

-Տիկին Փոստանջյան, Կառավարությունը գրեթե ամբողջական կազմով ձևավորվել է, ի՞նչ տպավորություն ունեք նորանշանակ նախարարներից, այս կառուցվածքային փոփոխություններից:

-Չեմ կարծում, որ տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, ուղղակի նման նախաձեռնության անվանում է՝ իբրև թե կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն, ըստ էության, կառուցվածքը չի փոխվել, Կառավարության բնույթը և էությունը այս 25 տարիների ընթացքում չի փոխվել:

-Այն, որ նախարարական պորտֆելներն, այսպես ասած, մաքրվեցին ՀՀԿ-ականներից, որևէ հույս չի՞ ներշնչում, որ իրական փոփոխությունների ժամանակը եկել է:

-Ո՛չ, իրական փոփոխությունները պայմանավորված են իրական փոփոխություններով ոչ թե անձանց փոփոխություններով: Հետևաբար փոփոխությունների մասին խոսելը բացարձակ անհիմն է:

Տիկին Փոստանջյան, ընդունված է այս օրերին նոր ձևավորվող կառավարությունը անվանել տեխնոկրատների կառավարություն: Ի՞նչ եք կարծում, տեխնոկրատների կառավարությունը կկարողանա՞ պայքարել քրեաօլիգարխիայի դեմ՝ հաշվի առնելով, որ տարիներ շարունակ մեր տնտեսության զարգացման խոչընդոտ է համարվել հենց քրեաօլիգարխիան:

-Հայաստանի Հանրապետության և, ընդհանուր առմամբ, հայ ժողորդի խնդիրները կապված չեն տեխնոկրատների կառավարման հետ, և ՀՀ-ն ՓԲԸ չէ կամ ՍՊԸ չէ, սա պետականություն է, որն իր առջև բազաթիվ մարտահրավերներ ունի և այստեղ կարևորը այն է, թե ովքեր են քաղաքականություն իրականացնողները և ինչ քաղաքական գաղափարների ներքո են պատրաստվում իրականացնել քաղաքկանություն: Սա մենեջմենթի խնդիր չէ, քաղաքականության խնդիր է: Եթե կառավարությունում ներգրավված են ժամանակակից մենեջեր-օլիգարխներ, դա դեռ չի նշանակում, որ պետք է վերջ դրվի օլիգարխիային: Իսկ մենք տեսնում ենք, թե կառավարությունում ովքեր են ներգրավված. նրանք ի զորու չեն պայքարել քրեաօլիգարխիկ համակարգի դեմ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում