«Ռոմա»-ի հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին մեկնաբանել է Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի «Աստրա»-ի դեմ խաղում տարած հաղթանակը: Նշված խաղում 40-ամյա ֆուտբոլիստը գոլային երկու փոխանցում է կատարել:
«Մենք գոհ ենք խաղի արդյունքից: Կարևոր էր բոլորին ապացուցել, թե որքան հզոր թիմ ենք և որքան միասնական: Ուրախ եմ, որ երկրպագուներն ինձ հանդիպման լավագույն խաղացող են ճանաչել, բայց ամենակարևորն այն է, որ մենք հաղթեցինք:
Ես լավ մարզավիճակում եմ: Ոտքերս չեն ցավում անգամ 90 րոպե խաղալուց հետո: Անգամ 25 տարեկանում ինձ այսքան լավ չեմ զգացել»,- Sky Sport Italia-ն մեջբերում է Տոտտիի խոսքերը: