«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել թիմի ելույթների մասին:
«Մեկ շաբաթում 3 պարտություն, մյուս շաբաթում` 3 հաղթանակ: Ես չեմ ճնշվում պարտություններից հետո: Իսկ հաղթանակներն էլ ինձ չեն երջանկացնում:
Միշտ ձգտում ենք հաղթանակ տանել: Սակայն երբեք չգիտես, թե ինչ կկատարվի: Պահեստայինների նստարանին գերազանց ֆուտբոլիստներ ունեմ, ովքեր կարող են բեկել խաղի ընթացքը»,- Mirror-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը: