Գերմանիայի ՆԳՆ հստակեցված տվյալներով՝ 2015 թվականին ժամանել է ոչ թե 1.1 մլն փախստական, այլ 890 հազար։ Նման տվյալներ է ներկայացրել ՆԳ նախարար Թոմաս դե Մեզիերը։
«2015 թվականին Գերմանիա է ժամանել 890 հազար փախստական»,-ասել է նա լրագրողներին՝ փոխանցում է N-24 հեռուստաալիքը։ Նշվում է, որ տարբերությունը թվերի միջև պայմանավորված է հաշվարկային դժվարություններով։
Նախարարը հստակեցրել է, որ սեպտեմբերի 21-ի դրությամբ, 2016 թվականին Գերմանիա է ժամանել ընդամենը 210 հազար ներգաղթյալ։
2015-ին ԵՄ է ժամանել 1.8 մլն ներգաղթյալ՝ ըստ ԵՄ Frontex սահմանային գործակալության։