Կանադայում ավարտվեց տափօղակով հոկեյի աշխարհի գավաթի խաղարկությունը: Մրցաշարի եզրափակիչում հանդիպեցին Կանադայի և Եվրոպայի հավաքականները: Մրցավեճն ավարտվեց տանտերերի դժվարին հաղթանակով 2:1 հաշվով:
Տորոնտոյում կայացած եզրափակիչում Եվրոպայի հավաքականը հաստատեց, որ մրցաշարի հայտնությունն է և պատրաստ է նույնիսկ եզրափակիչին: Խաղի հաշիվն առաջին խաղափուլում անակնկալ կերպով բացեցին հենց եվրոպացիները: Գոլի հեղինակ դարձավ սլովակ պաշտպան Զդենկո Խարան:
Միայն երրորդ խաղափուլում Կանադայի հավաքականը դժվարությամբ հավասարեցրեց հաշիվը: Նույն խաղափուլի ամենավերջում Կանադան ևս մեկ անգամ աչքի ընկավ և տարավ կամային հաղթանակ: Կանադացիներից աչքի ընկան հարձակվողներ Պատրիս Բերժեսոնն ու Բրեդ Մարշալը:
Աշխարհի գավաթի լավագույն հոկեիստ ճանաչվեց Կանադայի հավաքականի ավագ և առաջատար Սիդնի Կրոսբին: «Պիտսբուրգ»-ի այս հարձակվողը ճանաչվեց մրցաշարի լավագույն ռմբարկու: Կանադան պատմության մեջ արդեն երրորդ անգամ դարձավ հոկեյի աշխարհի գավաթակիր: