Ադրբեջանը շահագրգռված է ԼՂ հարցի արագ կարգավորմամբ: Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիևը այսպես է մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղարի այն հայտարարությունը, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար դեռ պայմաններ չեն ստեղծվել:
«Ադրբեջանը քանիցս հայտարարել է, որ հավատարիմ մնալով Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում անցկացված հանդիպումների ոգուն՝ կողմ է բովանդակալից բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանը:
Բովանդակալից բանակցությունները պետք է ավարտվեն անընդունելի և ոչ շարունակական ստատուս քվոյի փոփոխմամբ: Հակամարտության կարգավորման համար չկա նոր բանաձևեր հնարելու անհրաժեշտություն:
Հակամարտության կարգավորման քաղաքական-իրավական հիմքերը հայտնի են վաղուց»,- նշել է Հաջիևը: