Բիլբաոյի «Ատլետիկ»-ի պաշտպան Էմերիկ Լապորտը մեկնաբանել է Ֆրանսիայի հավաքականին նախապատվություն տալու իր որոշումը:
Ֆուտբոլիստին ցանկանում էր թիմի կազմում տեսնել նաև Իսպանիայի ընտրանին, սակայն Լապորտն ընդունել է Դիդիե Դեշամի հրավերն ու կարող է մասնակցել աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա խաղերին:
«Շատ գոհ եմ: Միշտ երազել եմ խաղալ Ֆրանսիայի հավաքականի կազմում: Հարկ չկա խոսելու Իսպանիայի հավաքականի ներկայացուցիչների հետ իմ բանակցությունների մասին»,- Marca-ն մեջբերում է Լապորտի խոսքերը: