Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանն այսօր վավերացրել է Անդրանատոլիական գազային համակարգի վերաբերյալ Թուրքիայի ու Ադրբեջանի կառավարությունների միջև փոխըմբռնման մասին հուշագիրը:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Վալեհ Ալեսկերովը: Նրա խոսքով՝ թուրքական կողմն արդեն իսկ կատարել է տվյալ փաստաթղթի պետական բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը:
Ալեսկերովը հայտարարել է, որ հուշագրի հաստատումը Ադրբեջանի կողմից շատ արժեքավոր աջակցություն է TANAP-ի համար: Հուշագիրը ստորագրվել էր 2016 թվականի մայիսի 26-ին: