Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելին:
«Կարճ ժամանակում Տուխելը կարողացավ նոր թիմ կազմավորել: Մեր թիմը հիանալի խաղ ցուցադրեց «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը: Կարծում եմ՝ «Բորուսիա»-ի խաղը ոգեշնչեց ամբողջ Եվրոպան:
Թիմը համարձակ էր խաղում հարձակման գծում և ավելի շատ վերահսկում գնդակը: Արժանի էինք ոչ-ոքի արդյունքին»,- Bild-ը մեջբերում է Վատցկեի խոսքերը: