Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հայտարարել է թուրք-սիրիական սահմանին տիրող իրավիճակի հանդեպ Անկարայի երկակի դիրքորոշման մասին:
«Թուրք-սիրիական սահմանի հատվածի փակման մասին հարցը Սիրիայում իրավիճակի կայունացման ամենահիմնարար գործոններից մեկն է: Մենք հիանալի գիտենք, որ սահմանի մի կողմից մյուս կողմ տեղափոխվում է զենք, իսկ հակառակ ուղղությամբ՝ նավթ, անտիկ իրեր և այլն: Բարգավաճում է մաքսանենգությունը:
Սիրիայում զինյալների շարժի երթուղիները հիմնականում անցնում են Թուրքիայով: Թե՛ մենք, թե՛ ամերիկացիները մշտապես խոսում ենք այդ մասին»,- հայտարարել է նա:
Նա հավելել է, որ Ռուսաստանի համար պայմաններ ստեղծված չեն թուրք-սիրիական սահմանը մոնիթորինգի ենթարկելու համար: