Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

Հայ օլիգարխները թզուկներ են. Աբել Աղանբեկյան

Հայաստանի գլխավոր խնդիրը սոցիալ-տնտեսական հետամնացությունը հաղթահարելն է: Հայաստանը պիտի ստեղծի արդյունաբերություն և շեշտը դնի արտահանման վրա, այլապես չի կարող արտադրել մրցունակ ապրանք:

Այսպիսի ուշագրավ դիտարկումներ արեց «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խորհրդային ականավոր տնտեսագետ, ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը՝ խոսելով Հայաստանի տնտեսության խնդիրների և զարգացման հեռանկարների մասին:

Անդրադառնալով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ակադեմիկոսն ասաց, թե լավ գիտի նրան, համարում է բարձր կարգ ունեցող մարդ և հույս ունի, որ նրան շատ բան կհաջողվի անել՝ որպես վարչապետ:

«Իր փոխարեն՝ ես, նախ, կմշակեի 5-10 տարվա ծրագիր, կմշակեի այնպես, որ դա լիներ կոլեկտիվ, ժողովրդի աջակցությունը վայելող ծրագիր, և կսկսեի այն իրականացնել»,- առաջարկեց մեր զրուցակիցը:

– Պարոն Աղանբեկյան, եթե փորձենք ընդհանուր ախտորոշում տալ Հայաստանի տնտեսությանը, ո՞րն է գլխավոր խնդիրը, ի՞նչն է խոչընդոտում տնտեսական զարգացմանը: Պատճառներն ավելի շատ տնտեսակա՞ն են, թե՞ քաղաքական:

– Ես չէի հակադրի քաղաքականությունը և տնտեսությունը: Ես ինքս տնտեսագետ եմ և բնականաբար կարող եմ խոսել միայն տնտեսական հարցերի մասին: Հայաստանի գլխավոր խնդիրը սոցիալական և տնտեսական հետամնացությունից դուրս գալն է: Երկրի զարգացման գլխավոր ցուցանիշն այդ իմաստով մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքն է (ՀՆԱ), այն ցույց է տալիս տնտեսական զարգացման մակարդակը: Կոպիտ հաշվարկներով՝ Հայաստանը աշխարհի 170 երկրներից զբաղեցնում է 130-րդ տեղը այդ ցուցանիշով: Եթե հաշվենք շուկայական կուրսով, ապա մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում չորս հազար դոլարից մի քիչ շատ է: Եթե հաշվենք գնողունակության հավասարակշռությամբ, ապա՝ 4 հազարից մի քիչ ավելի: Դա շատ քիչ է, Ռուսաստանում, օրինակ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 15-16 հազար է, այսինքն՝ մենք 3-4 անգամ բարձր ենք Հայաստանից, թեև Ռուսաստանը Եվրոպա չէ: Եթե օրինակ վերցնենք Եվրոպայի երկրները, ապա այնտեղ մեկ շնչին ընկնում է միջինը մոտ 30 հազար դոլար:

– Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի տնտեսությունն ընդհանրապես: Շատ հաճախ այն անվանում են օլիգարխիկ, մենաշնորհային համակարգ: Դուք ի՞նչ անվանում կտաք:

Տնտեսությանը կարելի է տարբեր անուններ տալ, դա կախված է նրանից, թե ինչ տեսանկյունից եք նայում: Եթե, օրինակ, խոսենք այն մասին, թե տնտեսության ո՞ր մասնաճյուղերն են այստեղ գերիշխում, ապա Հայաստանում դա գյուղատնտեսությունն է, այս ոլորտը ամենաշատն է ազդում ՀՆԱ-ի վրա: Երկրորդ տեղում արդյունաբերությունն է, և արդյունաբերությանը մի փոքր զիջում է առևտուրը: Սա նշանակում է, որ Հայաստանը արդյունաբերական երկիր չէ:

– Բայց զարգացած երկիր լինելու համար անհրաժեշտ է ունենալ արդյունաբերություն, դա՞ նկատի ունեք:

– Իհարկե, հատկապես զարգացող երկրի համար արդյունաբերությունն իր տեղը պիտի ունենա տնտեսության մեջ: Օրինակ՝ Ռուսաստանում արդյունաբերության բաժինը 28 տոկոս է, թեև Ռուսաստանն ավելի զարգացած է, քան Հայաստանը և ավելի մոտ է հետինդուստրիալ հասարակությանը անցնելուն: Բայց հիշեք, թե ինչ արդյունաբերություն ուներ Հայաստանը խորհրդային տարիներին. ուներ և՛ էլեկտրոնիկա, և՛ ռադիոէլեկտրոնիկա, և՛ մաթեմաթիկական մեքենաներ, քիմիական ինչ արդյունաբերություն կար՝ մեքենաշինություն, էլեկտրոտեխնիկա, մալուխ: Ինչպիսի կոմբինատներ կային խորհրդային իշխանության վերջին շրջանում․ մեքենաշինական գործարաններ, Մարս գործարանը, Հրազդանի մեքենաշինական գործարանը: Հասկանո՞ւմ եք, Հայաստանը առաջադեմ, տնտեսապես զարգացած երկիր էր: Ամեն ինչ քանդվեց:

– Բայց դա խորհրդային տնտեսական համակարգում էր, այսօր այդ համակարգը չկա: Այդ դեպքում ինչպե՞ս կառուցել տնտեսությունը…

– Այնուամենայնիվ, կարելի էր ինչ-որ բան պահպանել, չտրվել այսրոպեական, կեղծ հայրենասիրական լոզունգներին, թե եկեք փակենք ատոմակայանը. մնացին առանց էլեկտրաէներգիայի, եկեք Նաիրիտը փակենք. մնացին առանց քիմիական արդյունաբերության, և այլն:

– Ինչպե՞ս կարելի է դուրս գալ այս վիճակից, ի՞նչ առաջարկներ կարող եք անել:

­- Շատ երկրներ են հետամնաց եղել, բայց դարձել են առաջադեմ, օրինակ՝ Ճապոնիան պատերազմից հետո: Դա հետամնաց երկիր էր, «ճապոնական» բառը վատ իմաստ ուներ, ճապոնական ապրանքը չէին գնում, արտադրողականությունը 10 անգամ ավելի քիչ էր, քան Միացյալ Նահանգներում, բայց մշակվեց ռազմավարություն՝ ամենաառաջադեմ երկրների փորձն ընդօրինակելու համար, և 20 տարվա ընթացքում Ճապոնիան մեծ թռիչք կատարեց՝ դառնալով առաջադեմ տնտեսություն, այսօր Ճապոնիայի արտադրողականությունը ավելի բարձր է, քան Միացյալ Նահանգներինը:

– Բայց դա ազատ շուկայական տնտեսության համակարգում էր, այդպես չէ՞:

– Իսկ ի՞նչ է, դուք շուկայական երկիր չե՞ք, դուք նույնպես շուկայական եք: Ճապոնիայում էլ կան հսկա, խոշորագույն ընկերություններ, որոնց հետ համեմատած՝ հայ օլիգարխները պարզապես թզուկներ են, «Տոյոտա» կամ «Միցուբիշի» չեն (ծիծաղում է,-Ա.Ս.):

– Հայաստանում նոր վարչապետ է նշանակվել, որն առայժմ բավական վճռական քայլեր է անում: Ի՞նչ ակնկալիքներ կան այս կառավարությունից: Կկարողանա՞ արդյոք Կարեն Կարապետյանը հասնել լուրջ, համակարգային բարեփոխումների:

Ես բավական լավ գիտեմ Կարեն Կարապետյանին, մի քանի անգամ հանդիպել եմ նրա հետ այն ժամանակ, երբ աշխատում էի իմ ներդրումային զեկույցի վրա, ընդգծեցի իր դերը Հայաստանի գազային ոլորտի զարգացման մեջ: Նա արժանի, բարձր կարգ ունեցոեղ մարդ է, լավ է ղեկավարել Հայաստանի «Գազպրոմը»: Ինձ այդպես է թվում, համենայն դեպս ես բարձր եմ գնահատում իր աշխատանքը: Կդառնա՞ արդյոք նա կառավարության լավ ղեկավար՝ ժամանակը ցույց կտա: Դրանք տարբեր պաշտոններ են, տարբեր աշխատանքներ: Կտեսնենք, թե նա ինչպես կաշխատի: Անձամբ ես հույս ունեմ, որ նրան կհաջողվի շատ բան անել:

– Ձեր կարծիքով՝ որո՞նք պետք է լինեն այս վարչապետի գլխավոր խնդիրները, առաջնահերթությունները:

– Իր փոխարեն ես, նախ, կմշակեի 5-10 տարվա ծրագիր, կմշակեի այնպես, որ դա լիներ կոլեկտիվ, ժողովրդի աջակցությունը վայելող ծրագիր, և կսկսեի այն իրականացնել: Այդ ծրագրի մեջ ամենադժվարը գտնել մարդկանց, ովքեր կարող են իրականացնել Հայաստանի առջև ծառացած բարդ, ծանր առաջադրանքները:

– Հայաստանը, Ձեր կարծիքով, ճի՞շտ ընտրություն է կատարել՝ կողմնորոշվելով դեպի Եվրասիական միություն: Հայաստանը որևէ հեռանկար ունի՞ այդ միությունում, այդ տնտեսությունում, թե՞ ավելի ճիշտ կլիներ ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը:

– Պետք է հարաբերություններ ունենալ բոլորի հետ, չի կարելի իրար հետ հակադրել, երբեք պետք չէ ասել՝ կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Եվրոպայի հետ, կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Չինաստանի հետ: Պետք է հարաբերություններ զարգացնել և՛ Չինաստանի, և՛ Եվրոպայի, և՛ Միացյալ Նահանգների, և՛ Ռուսաստանի, բոլորի հետ:

Հայաստանը ներքին շուկա չունեցող երկիր է: Դուք չեք կարող Հայաստանում ստեղծել որևէ մրցունակ ապրանք՝ առանց արտահանման վրա աշխատելու, Հայաստանի հիմնական հասույթը պետք է լինի արտահանումից: Հայաստանի արտահանման չափերը պարզապես ծիծաղելի են՝ մեկ միլիարդ դոլարից մի քիչ ավելի: Ուստի անհրաժեշտ է զարգացնել արտահանումը, դրա համար անհրաժեշտ է ստեղծել արտահանման կողմնորոշում ունեցող խոշոր ձեռնարկություններ, որոնք կբավարարեն Հայաստանի ներքին պահանջարկը և կաշխատենք արտաքին շուկայի վրա: Եվ անհրաժեշտ է գտնել համաշխարհային կարգի մարդկանց, ովքեր կարող են աշխատել համաշխարհային շուկայի հետ: Պարտադիր չէ, որ այդ մարդիկ ապրեն Հայաստանում, կարող եք հրավիրել հայերի, այդ ոլորտի մասնագետների այլ երկրներից՝ փոխշահավետ պայմաններով: Այդպես է արել, օրինակ, Հնդկաստանը: Հնդկաստանը դարձավ աշխարհի երկրորդ տերությունը, օրինակ, օֆշորային ծրագրավորմամբ: Դա տեղեկատվական տեխնոլոգիաների կարևորագույն ճյուղերից է:

– Խնդիրն այն է, որ Հայաստանը արդեն մի քանի տարի շարժվում է եվրասիական ինտեգրման ուղիով, բայց առայժմ չկան դրական միտումներ տնտեսության մեջ և լուրջ ներդրումներ Եվրասիական միության, Ռուսաստանի կողմից:

– Ռուսաստանը 4 տարի գտնվում է լճացման, ռեցեսիայի վիճակում, Ռուսաստանում լուրջ անկում են ապրել ներդրումները. դրանք կրճատվել 16 տոկոսով, հետևաբար սա առանձնահատուկ շրջան է, սա ճգնաժամային շրջան է: Ճգնաժամերը գալիս և գնում են, իսկ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը երկարաժամկետ քայլ է: Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառությունը այլ երկրների հետ կրճատվել է երկու անգամ, քանի որ մենք առայժմ ռեցեսիայի մեջ ենք: Բայց այժմ Ռուսաստանում մշակվում է տնտեսական աճի վերականգման ռազմավարություն, և ես համոզված եմ, որ Ռուսաստանը 3-5 տարի անց կվերադառնա տնտեսական աճի լիարժեք տեմպերին՝ տարական 4-5 տոկոս, կվերադառնա առևտրաշրջանառության, ներդրումների նախկին չափերին: Այդ ժամանակ Ռուսաստանը կունենա վերակողմնորոշված տնտեսություն՝ հումքային ուղղվածությամբ, կիսաֆաբրիկատային նյութերի արտադրությամբ: Կսկսվի տնտեսության արդիականացումը, տեխնոլոգիական բարեփոխումը, ինովացիոն ճյուղերի արագ զարգացումը, և Ռուսաստանը կարիք կունենա շատ ապրանքների, որոնք կարող են արտադրել իր գործընկերները՝ նույն Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսը: Հիմա մեծ դժվարություններ կան: Ես հասկանում եմ գոյություն ունեցող դժգոհությունը: Մենք ինքներս գոհ չենք այն ամենից, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի ներսում, բայց պատճառն այն է, որ ճգնաժամի մեջ ենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում