Ճապոնիայի ափերի մոտ կաուստիկ սոդայով բեռնված տանկեր է խորտակվել, հայտնում է NHK հեռուստաալիքը: Անձնակազմի 4 անդամները հանվել են խորտակվող նավից: Նրանք չեն տուժել: Ներկայումս մասնագետներն ուսումնասիրում են նավը՝ վթարի պատճառները պարզելու նպատակով:
Կաուստիկ սոդան (նատրիումի հիդրօքսիդ) մետաղական հիմք է, որից աշխարհում տարեկան օգտագործվում և սպառվում է 57 մլն տոննա: Քիմիական նյութը կարող է առաջացնել լորձաթաղանթի գրգռում և մաշկի ուժեղ այրվածքներ: