Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան ու Իսրայելը փոխադարձաբար դեսպաններ կնշանակեն 10 օրում: Դա տեղի է ունենալու թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման շրջանակներում: Այս մասին Reuters լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է մի թուրք պաշտոնյա, որի անունը չի հրապարակվում:
Նա հայտնել է, որ երկու երկրները 10 օրում փոխադարձաբար դեսպաններ կնշանակեն միաժամանակ: