Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունը անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել մի քանի տարի՝ ընդհուպ մինչև ԴԱՒՇ-ի անհետացում: Այս մասին լրատվամիջոցին հայտնել է թուրքական բարձրաստիճան աղբյուրը:
Նա ընդգծել է, որ Սիրիայի Ռաքքա քաղաքից ԴԱԻՇ-ին վտարելու գործողությանը Սիրիայի քրդերի ջոկատների (YPG) մասնակցությունը կարող է հանգեցնել էթնիկ հակամարտության, մինչդեռ անհրաժեշտ է խուսափել այն բոլոր գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա մասնատման:
Պաշտոնյան ընդգծել է, որ քրդերի մի մասը՝ չնայած խոստումներին, դեռ չի լքել Եփրատ գետի արևմտյան ափն ու շարունակում է մնալ Մանբիջ քաղաքում: