«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի «Զարյա»-ի դեմ խաղում տարած հաղթանակը:
«Բարդ խաղ էր, բայց մենք գոլային պահեր էինք ստեղծում և լավ խաղ ցուցադրում: Երբ սկզբում գոլ չես խփում, տարածությունը խաղադաշտում ավելի ու ավելի է նվազում: Մենք հաղթեցինք, իսկ դա այն է, ինչ մեզ անհրաժեժտ էր «Ֆեյենորդ»-ից կրած պարտությունից հետո:
Իհարկե, «Յունայթեդ»-ը կարող էր շատ ավելի լավ խաղալ: Ավելին եմ սպասում թիմից: Եթե այսպես շարունակենք, ամեն ինչ լավ կլինի»,- BBC Sport-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը: