«Սաութհմեփթոն»-ի գլխավոր մարզչի օգնական Էրիկ Բլեքը առնչություն ունի Անգլիայում մեծ թափ ստացած կոռուպցիոն սկանդալի հետ:
Տեղեկությունների համաձայն` Բլեքը համոզել է այլ ակումբի ներկայացուցիչ իր գործընկերոջը մի քանի հազար ֆունտի դիմաց տեղեկություններ տրամադրել որոշ ֆուտբոլիստների մասին: Ընդ որում, մասնագետը խոստացել է շրջանցել Անգլիայի ֆուտբոլի միության օրենքները:
«Սաութհեմփթոն»-ն արդեն արձագանքել է միջադեպին` պատրաստակամություն հայտնելով օգնել հետաքննությանը: