Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները պայթեցրել են թուրք զինվորականների փոխադրամիջոցը:
Միջադեպը գրանցվել է Շըրնաք նահանգում՝ Շըրնաք-Ջիզրե ավտոճանապարհին: Քուրդ զինյալները պայթուցիկ են տեղադրել ճանապարհին, որի վրա էլ պայթել է զինվորականների մեքենան:
Պայթյունի հետևանքով սպանվել է 1 գյուղական պահապան, վիրավորվել 2 զինվոր: Վիրավորներին տեղափոխել են Շըրնաքի հիվանդանոց: Պայթյունից հետո փակվել է Շըրնաք-Ջիզրե ավտոճանապարհը: