Armtimes.com-ի փխանցմամբ՝ այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում «Գելափ» ինթերնեյշնլ սոցիոլոգիական կազմակերպության տնօրեն Արման Նավասարդյանը ներկայացրեց հոկտեմբերի 2-ին Վանաձոր քաղաքում սպասվող ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների վարկանիշները՝ համաձայն իր ղեկավարած կազմակերպության հարցումների:
Նրա խոսքով՝ հարցման մեթոդաբանությունը հետեւյալն է՝ հարցումն արվել է հեռախոսային հարցումների միջոցով, հարցվել է 600 հոգի, հնարավոր սխալների տոկոսը +-4 է: Հարցումն իրականացվել է սեպտեմբերի 23-ից 28-ն ընկած ժամանակահատվածում: