Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության հայտացուցակի B տարբերակում «Ատլետիկո»-ն ընդգրկել է 16-ամյա Սալոմոն Օբամային: Այդ մասին հայտնում է ակումբի մամլո ծառայությունը:
Մադրիդցիներն ընդգրկել են մի խումբ երիտասարդ ֆուտբոլիստների, որպեսզի նրանք կարողանան փոխարինել հիմնական կազմի խաղացողներին` վնասվածքների, հիվանդությունների կամ որակազրկումների պարագայում:
Օբաման ամենաերիտասարդն է ցուցակում: Ընթացիկ մրցաշրջանում նա 2 հանդիպում է անցկացրել ՈւԵՖԱ-ի երիտասարդական լիգայում: