Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բուլղարիան շահագրգռված է շուտափույթ ադրբեջանական գազ ստանալու մեջ: Այս մասին Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարներ Գյուլմամեդ Ջավադովի ու Նատիգ Աբասովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բուլղարիայի էներգետիկայի փոխնախարար Ժեչո Ստանկովը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը Բուլղարիայի հուսալի ռազմավարական գործընկերն է:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության զարգացման հարցը, էներգետիկ ոլորտի նոր նախագծերը, Բուլղարիայի տարանցիկ հնարավորությունները, էներգետիկ դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը: