Պենտագոնը 50 մլն դոլար է տրամադրել Նիգերի հյուսիսում գտնվող Ագադես քաղաքում նոր ռազմաբազայի կառուցման համար։ Այն ծրագրվում է կիրառել հարևան Մալիում, Նիգերիայում և Լիբիայում իսլամիստների դեմ պայքարի համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ենթադրվում է, որ նոր ռազմավարական օբյեկտի հարվածային հզորության հիմնական մասը կկազմեն անօդաչուները։ Բազան պատրաստ կլինի արդեն հաջորդ տարի։
Այժմ մի քանի ամերիկացի զինվորականներ և MQ-9 Reaper անօդաչուներ մշտապես գտնվում են Նիգերի մայրաքաղաք Նիամեյում տեղակայված ֆրանսիական 101-րդ բազայում։