«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին հարձակվող Մայքլ Օուենը մեկնաբանել է թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի խաղը, ով հաղթանակ է պարգևել իր թիմի «Զարյա»-ի դեմ խաղում:
«Իբրահիմովիչը փոքր-ինչ հիասթափեցնում է տեղաշարժման առումով: Նա երկար ժամանակ կանգնած է մնում, ինչն իրեն կարողանում է թույլ տալ` բարձրահասակ լինելու պատճառով:
«Զարյա»-ի դեմ խաղում էլ Զլատանը չէր տեղաշարժվում: Նա կանգնած սպասում էր գնդակի»,- Mirror-ը մեջբերում է Օուենի խոսքերը: