Մոսկվայում շարունակվում է Միխայիլ Տալի հուշամրցաշարը: 3-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը վաստակել է 1.5 միավոր և բաժանում է 4-7 տեղերը:
Առաջին տեղը կիսում են Յան Նեպոմնյաշչին ու Անիշ Գիրին, ովքեր իրենց ակտիվում 2.5-ական միավոր են գրանցել:
Չորրորդ տուրում հայ շախամտիստի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչին: Արոնյանը կխաղա սև խաղաքարերով: