«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի ցուցադրած խաղն անսպասելի էր իր համար:
«Պետք է խոստովանեմ, որ «Բորուսիա»-ի խաղաոճն ինձ համար անակնկալ էր: Այդ թիմն ինձ զարմացրեց: 11 ֆուտբոլիստներն այնպես էին գործում խաղադաշտում, որ մենք, պարզապես, անակնկալի եկանք:
Պետք է կարողանայինք պատասխանել մրցակցի գործողություններին, ինչը մեզ հաջողվեց անել խաղի վերջնամասում»,- Bild-ը մեջբերում է Էնրիկեի խոսքերը: