Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Հայաստանում չկան մարզպետներ, կան մարզ «նայողներ». Դանիել Իոննիսյան

«Ավելի կարևոր պետք է լինեն ՏԻՄ ընտրությունները, քան համապետական ընտրությունները: Մինչդեռ մարդիկ հաճախ մտածում են, որ իրենց ապագան կախված է միայն հանրապետության նախագահից և այս կարծրատիպի արդյունքում Հայաստանում ՏԻՄ ընտրությունների նկատմամբ չենք տեսնում այն հետաքրքրվածությունը, որը լինում է համապետական ընտրությունների ժամանակ: Այլ երկրներում ՏԻՄ ընտրությունների նկատմամբ հանրության հետաքրքրվածությունը և հանրության կողմից դրանց գանահատումը շատ ավելի բարձր է»: Այս մասին Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոննիսյանը:

Նրա խոսքով՝ Վանաձորում և Գյումրիում ՏԻՄ ընտրություններում թեկնածուների մրցակցությունը բազմագույն է. այնպես չէ, որ կա մեկ իշխանություն և մեկ ընդդիմություն, այնուամենայնիվ, արդեն նախանշվում են ֆավորիտները:

Արդյո՞ք իշխող կուսակցությունը հերթական անգամ կկիրառի ավանդական մեթոդները՝ ընտրակեղծիքներով ապահովելու իրենց ցանկալի արդյունքները. այս հարցին Դ. Իոննիսյանն արձագանքեց. «Գրեթե վստահ եմ, որ տեղամասերում ոչ մի ընտրախախտում մեր աչքից չի վրիպի: Մենք գործընկեր կազմակերպությունների հետ բավականին պատրաստված դիտորդական առաքելություն ենք իրականացնելու, ընդդիմությունը ևս ներկա է լինելու ընտրատեղամասերում: Մանր մունր բաներ կփորձեն անել, բայց մասշատաբայաին ընտրակեղծիքները բացառում եմ»:

Մամուլում հրապարակումներ կան այն մասին, որ կառավարության ձևավորմանը զուգահեռ հնարավոր է, որ  որոշ մարզպետներ պաշտոնանկ արվեն, հիմնականում խոսվում է Սյունիքի, Արարատի և Արմավիրի մարզպետների պաշտոնանկության մասին: Այս դիտարկման վերաբերյալ մեր զրուցակիցը նշեց, որ իր կարծիքով՝ Հայաստանում մարզպետների ինստիտուտը առհասարակ չի գործում այնպես, ինչպես պետք է գործի:

«Մարզպետները հիմնականում ուժային կառույցների հետ կապված մարդիկ են, որոնց թոշակի ուղարկելու փոխարեն ուղարկում են ինչ-որ տեղ մարզպետ աշխատելու, ավելի ճիշտ չաշխատելու: Վերջին տարիներին հիշում եմ միայն մեկ մարզպետ, ով իրապես աշխատաում էր, և նրա աշխատանքը երևում էր, դա Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն էր: Նա մարզպետի պաշտոնից ազատվեց և ուղարկվեց Լեհաստան՝ որպես դեսպան, դա, կարծում եմ, պայմանավորված էր նրանով, որ նրա աշխատանքի ֆոնին մյուս մարզպետների «բացակայությունը» ընդգծվում էր: Մարզպետները, որպես կանոն, զահլա չունեն աշխատելու, եկել են մարզը նայեն, որ ամեն ինչ լավ լինի, ընտրությունները պատշաճ կերպով կեղծվեն, որևիցե նոր բան, թարմություն մարզ բերելու ցանկություն և փորձ չի նկատվում: Հայաստանում չկան մարզպետներ, կան մարզ «նայողներ»»,- նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում