Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը չի բացատրել, թե ինչու դարձյալ թիմ չի հրավիրվել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմային:
«Ես եմ որոշում կայացնում ազգային թիմի ֆուտբոլիստների ընտրության հարցում: Կարծում եմ` ճիշտ կազմ եմ ընտրել»,- AFP-ը մեջբերում է Դեշամի խոսքերը:
Հիշեցնենք` մադրիդցիների հարձակվողը հեռացվել է ազգային թիմի կազմից` Մատյե Վալբուենայի գործին առնչություն ունենալու պատճառով: