Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դժգոհ է թիմի կամզից և մտադիր է համալրել այն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Կոնտեի դիտակետում է, մասնավորապես, Թուրինի «Յուվենտուս»-ի պաշտպան Լեոնարդո Բոնուչին: Մասնագետը կդիմի ակումբի ղեկավարներին` խնդրելով ձեռք բերել պաշտպանի տրանսֆերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լոնդոնցիները կփորձեն ձեռք բերել Ալեսիո Ռոմանյոլիի իրավունքները: