Համազգային ամերիկյան USA Today թերթը, որը տպագրվում է 7 մլն տպաքանակով, կոչ է արել իր ընթերցողներին չքվեարկել հանրապետական Դոնալդ Թրամփի օգտին։
Ազդեցիկ պարբերականների աջակցությունն ավանդաբար համարվում է կարևոր ԱՄՆ նախագահի թեկնածուների համար։
USA Today-ը խմբագրական հոդվածում Թրամփին ենթարկել են ոչնչացվող քննադատության։
«Խմբագրության միասնական կարծիքով՝ Թրամփը չի համապատասխանում նախագահի պաշտոնին»,- ասվում է հոդվածում։ «Թրամփը բազմիցս ցույց է տվել, որ չունի համբերատարություն, գիտելիք, հաստատակամություն և ազնվություն, որոնք անհրաժեշտ է ԱՄՆ նախագահին»,- ասվում է թերթում։ Նրան մասնավորապես մեղադրել են այն բանում, որ նա մտադիր չէ պահպանել ԱՄՆ պարտավորությունները, ներառյալ աջակցությունը ՆԱՏՕ-ին, պայքարը ռուսական ագրեսիայի դեմ և պետպարտքի վճարումը։ Բացի դրանից՝ նշվում է, որ Թրամփը մշտապես փոխում է իր դիրքորոշումը, տարբեր հարցերով վատ է դրսևորել իրենց որպես գործարար, անզգույշ է հայտարարություննում և մշտապես խաբում է ընտրողներին։
USA Today-ն ընդգծում է, որ Թրամփի օգտին չքվեարկելու կոչը չի նշանակում Քլինթոնի անվերապահ աջակցությունը, ում մոտ թերթը տեսնում է թերություններ, որոնք այնքան լուրջ չեն, որքան Թրամփինը։