ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Ուկրաինայի նախագահի խորհրդական Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ կողմ է հանդես գալիս Արևմուտքի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությանը։
«Ընդհանուր առմամբ, իհարկե, ես կնշեմ, որ և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը կշահեն համագործակցությունից։ Ես նախկինի պես կարծում եմ, որ գործընկերությունը ճիշտ մոտեցում կլինի ։ Եվ ես նախկինի պես կարծում եմ, որ մենք պետք է զարգացնենք ռազմավարական գործընկերությունը»,- ասել է Ռասմուսենը Sputnik գործակալության հետ զրույցում։
Նա հավելել է, որ պատրաստ է հանդիպել ռուս պաշտոնատար անձանց հետ և քննարկել ակտուալ խնդիրների մի ողջ շարք։
«Ավելի կոնկրետ պլանում ես կցանկանայի բարձրացնել Ղրիմի, Արևելյան Ուկրաինայի, Վրաստանի և Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքների խախտման այլ դեպքերի հարցը»,- ասել է Ռասմուսենը։