Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ խաղից հետո Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն դիմել է թիմի ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին:
«Պարտությունը ողբերգություն չէ: Անիմաստ է տխրելն ու ողբալը: Այժմ կարևոր է շատ արագ ուշքի գալ և նախապատրաստվել շաբաթ օրը կայանալիք «Քյոլն»-ի դեմ հանդիպմանը:
Մենք պետք է պահպանենք առաջատարի դիրքը Բունդեսլիգայում»,- մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Ռումենիգեի խոսքերը: