Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»

Ալիքը հասավ ՀՀԿ-ին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է, որ նոյեմբերին սպասվող կուսակցական համագումարի ընթացքում կարող է լինել կուսակցության ղեկավար կազմի փոփոխություն: Թե ինչ են ենթադրում այդ փոփոխությունները, ՀՀԿ խոսնակը չի ասել: Սակայն, ամենայն հավանականությամբ այդ փոփոխությունները նշանավորելու են այն ուղենիշները, որոնք առկա էին սեպտեմբերի 8-ին Սերժ Սարգսյանի ելույթում, երբ նոր վարչապետին ներկայացնելով ՀՀԿ-ին, նա հայտարարեց նաև, որ նրա հետ քննարկել է նաև կուսակցությանը նոր ոգի հաղորդելու հարցը: Ով կամ ովքեր են հեռանալու կուսակցության ղեկավար կազմից և ովքեր են անդամակցելու ղեկավար կազմին: Կարեն Կարապետյանը կդառնա՞ ՀՀԿ ղեկավար կազմի անդամ, թե ոչ:

Ըստ էության, այն, ինչ հայտարարել էր Սերժ Սարգսյանը սեպտեմբերի ութին, անխուսափելի է դարձնում Կարեն Կարապետյանի անդամակցումը ՀՀԿ-ին: Կարապետյանը չի կարող նոր ոգի տալ մի կուսակցության, որի անդամը չէ: Նոր ոգի տալու համար, ինչպես հայտարարել էր Սերժ Սարգսյանը, նա պետք է անդամակցի, դառնա ՀՀԿ անդամ: Այս առումով հարցը այն է, թե արդյո՞ք Կարապետյանի հետ միասին ՀՀԿ անդամ են դառնալու նաև այն նախարարները, որոնք եկել են որպես նրա թիմ, որոնք այսօր տեխնոկրատներ են: Թե՞ Կարապետյանի թիմը ձևավորվելու է ՀՀԿ-ի ներսում վերադասավորումների արդյունքում, իսկ տեխնոկրատները շարունակելու են իրենց զուտ մենեջերական գործունեությունը:

Մյուս կողմից հետաքրքրական է, թե ինչ է լինելու նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և կառավարությունից հեռացած նախկին նախարարների, մասնավորապես՝ Գագիկ Բեգլարյանի հետ, որոնք ևս ՀՀԿ ղեկավար կազմի անդամ են: Մամուլում տեղեկություններ են եղել, որ Բեգլարյանը կարող է և դուրս մնալ ՀՀԿ գործկոմի կազմից: Միևնույն ժամանակ, սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Բեգլարյանը նեղացած չեն և կընդգրկվեն ՀՀԿ քաղաքական պրոցեսների մեջ: Սակայն պարզ չէ, թե ինչ կարգավիճակով:

Այսպիսով, մի բան ակնհայտ է, որ կառավարության վերադասավորումները կամ կառավարությամբ սկսված վերադասավորումներն արդեն տեղափոխվում են ՀՀԿ, և նոյեմբերին արդեն կարտահայտվեն կուսակցության ղեկավար կազմում վերադասավորումների տեսքով: Տվյալ պարագայում խնդիրն այն է, թե ինչ իրավիճակի պետք է հանգեցնեն դրանք՝ ՀՀԿ-ում կձևավորվի նոր կառավարության երաշխավորված քաղաքական հենարանը, թե՞ ՀՀԿ-ում կձևավորվի նոր կառավարության ըստ էության ոչ առերևույյթ, սակայն ամենաէական ընդդիմությունը:

ՀՀԿ-ում ստատուս-քվոն հաստատ կփոխվի, խնդիրն այն է, թե ում օգտին՝ Հովիկ Աբրահամյանին կհաջողվի՞ ՀՀԿ-ում հետ բերել կառավարությունում կորցրածը, թե՞ նա կշարունակի կորցնել նաև ՀՀԿ-ում: Այս դեպքում, Հովիկ Աբրահամյանն անշուշտ խորհրդանշում է ներիշխանական համակարգային մի ողջ սեգմենտ, այդ թվում իհարկե ՀՀԿ-ի շրջանակներից դուրս, ինչը նշանակում է, որ դա արդեն կլինի ընդհանրապես ներհամակարգային ստատուս-քվոյի փոփոխության դրսևորում: Այսպես թե այնպես, ակնհայտ էր, որ գլխավոր ճակատամարտի վայրը լինելու է ՀՀԿ-ն և կառավարությունն ընդամենը «նախավարժանքն» էր: Իսկ ՀՀԿ-ում «բլից-կրիգի» հավանականությունն իհարկե փոքր է, այլապես Սերժ Սարգսյանը կսկսեր ոչ թե կառավարությունից, այլ ինչպես ինքն էր դեռևս Տիգրան Սարգսյանին հորդորում՝ խնդիրը «գլխից կբռներ», այսինքն՝ ՀՀԿ-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում