ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը ուժեղացրել է անվտանգության միջոցառումները բողոքի ակցիաներ անցկացնելու ծայրահեղականների սպառնալիքների պատճառով՝ կապված Հալեպում իրավիճակի սրման հետ։ Այս մասին հայտարարել է ռուսական դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղար Յուրի Մելնիկը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք ուժեղացրել ենք անվտանգության միջոցառումները… Խորհուրդ ենք տալիս Ռուսաստանի քաղաքացիներին՝ զերծ մնալ մարդկանց զանգվածային կուտակման վայրերից, դրսևորել զգոնություն և հետևել ՌԴ ԱԳՆ խորհուրդներին»,- ասել է Մելնիկը։
Նա հավելել է, որ ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության խորհուրդները տեղակայված են դեսպանատան կայքում։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում հայտնել էին մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ իսլամիստական կոչերի մասին սեպտեմբերի 30-ին՝ կապված ուրբաթօրյա աղոթքների հետ անցկացնելու «Ցասման ու բողոքի համաշխարհային օր»՝ ընդդեմ Հալեպում մարտական գործողությունների նոր ալիքի։